Գլխավոր Լրահոս

Պեկինն ու Տոկիոն երկկողմ առևտրում հրաժարվում են դոլարից

Պեկինն ու Տոկիոն երկկողմ առևտրում հրաժարվում են դոլարից

«Գործարքներ և փոխանցումներ կատարելով յենով և յուանով՝ առանց երրորդ երկրների արժույթի կիրառման, մենք կկարողանանք խնայել փոխանցումների արժեքի հաշվին և նվազեցնել ֆինանսական ինստիտուտների հետ կապված ռիսկերը»,- ասել է Աձումին։ Յենի և յուանի վաճառքի համար հարթակներ կբացվեն Տոկիոյում և Շանհայում։

Չինաստանի Կենտրոնական բանկն իր հայտարարությունում ևս առանձնացրել է երկկողմ օգուտները ճապոնական և չինական արժույթների կիրառումից։ Փորձագետները նշում են յուանի կիրառության ընդլյանման մասին. եթե 2010թ. յուանով կատարվում էր Չինաստանում կնքված գործարքների 0,7%-ը, ապա 2011թ. այս ցուցանիշն արդեն ավելի քան 9% է։ 

Երկկողմ առևտրում տեղական արժույթի անցնելը հնարավոր է դարձել Տոկիոյի և Պեկինի միջև 2011թ. դեկտեմբերին ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությունների շնորհիվ։ Ճապոնիան Չինաստանի հետ պայմանագրի շրջանակում համաձայնել է ձեռք բերել Չինաստանի $10 մլրդ-ի պարտքային պարտավորությունները։ Հիշեցնենք, որ Ճապոնիան, Չիանաստանն ու Հարավային Կորեան ներկայում բանակցում են ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ։

Չնայած Ճապոնիայի և Չինաստանի միջև առևտրի զգալի ծավալներին, ինչպես նաև դոլարի փոխկապակցումից հրաժարման խորհրդանշական կարևորությանը, փորձագետների մի մասը հոռետեսորեն է գնահատում ամերիկյան արժույթից հրաժարման իրական հետևանքները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում