SP Capital IQ LCD-ի տվյալների համաձայն՝ տարեսկզբից մինչև մայիսի 25-ը եվրոպական ընկերությունները ԱՄՆ-ի վարկային շուկայից ներգրավել են մոտ €14,4 մլրդ (մոտ $18 մլրդ), ինչը գրեթե կրկնակի գերազանցում է 2011թ. համանման փոխառությունների (leveraged loans) ծավալը՝ €6,7 մլրդ։ Ընթացիկ տարում վարկերի ծավալի ցուցանիշը ևս ամենաբարձրն է, ընդ որում՝ 2007թ. ի վեր, որը ռեկորդային տարի էր այս շուկայի համար. այդ ժամանակ ամբողջ տարվա ընթացքում €12,2 մլրդ-ի վարկ էր տրամադրվել։
Եվրոպական ընկերությունների վարկավորման մեծ ծավալները պայմանավորված են նաև ամերիկյան ընկերությունների կողմից վարկերի բավական ցածր պահանջարկով։ Եթե իրավիճակը շտկվի, և ամերիկյան ընկերությունները կրկին սկսեն համանման վարկեր ներգրավել, ապա եվրոպական ընկերությունների համար, որոնց ռիսկերն ավելի բարձր են գնահատվում, ավելի բարդ և թանկ կլինի միջոցների ներգրավումը, նշում է GoldenTree Asset Management-ի փորձագետ Ֆրեդերիկ Հադդադը։
«Գործնական բոլոր նպատակների համար Եվրոպայի վարկային շուկաները փակ են, և ընկերությունները պետք է այլ ելքեր փնտրեն»,- հայտարարել է նա։
Civilnet











