Գլխավոր Լրահոս

Իսպանիան սեփական ուժերով կփրկի իր բանկերը

Իսպանիան սեփական ուժերով կփրկի իր բանկերը

«Իսպանական բանկային սեկտորի փրկություն չի լինի»,- ասել է Ռախոյը։

Անդրադառնալով երկրի խոշորագույն բանկերից մեկի՝ Bankia-ի ազգայանցմանը՝ Իսպանիայի վարչապետը նշել է. «Մենք բառացիորեն ցլի կոտոշներից ենք բռնել, որովհետև միակ այլընտրանքը բանկի սնանկացումն էր»։ Այս նպատակով Իսպանիայի կառավարությունը €4,5 մլրդ է ծախսել։

Bankia-ի խնդրահարույց պարտքերի ծավալը €32 մլրդ է գնահատվում։ 2012թ. մայիսի 25-ին բանկի ղեկավարությունը հայտարարեց, որ մտադիր է €19 մլրդ-ի լրացուցիչ ֆինանսական աջակցություն խնդրել։ Ռախոյը հայտնել էր, որ կառավարությունը դեռ չի որոշել, թե ինչպես պետք է իրականացնի Bankia-ի օգնությունը։

Իսպանիայի Կենտրոնական բանկը երկրի բանկերի «թունավոր» պարտքերի ընդհանուր ծավալը €180 մլրդ է գնահատում։

Բացի այդ՝ Ռախոյը հայտարարել էր, որ Մադրիդը կփորձի թույլ չտալ իսպանական պրովինցիաների կամ ֆինանսական խոշոր ինստիտուտների սնանկացումը։ «Մենք թույլ չենք տա որևէ շրջանի կամ ֆինանսական ինստիտուտի սնանկանալ։ Հակառակ դեպքում՝ ամբողջ երկիրը կսնանկանա»,- ասել է Ռախոյը։

Հիշեցնենք, որ 2012թ. մայսի 18-ին Moody's միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել էր միանգամից 4 պրովինցիայի վարկանիշները՝ Կատալոնիայի, Մուրսիայի, Անդալուսիայի և Էստրեմադուրայի։ Փորձագետների կարծիքով՝ այս շրջանները 2012թ․ իրենց ֆինանսական պարտավորությունները կատարելիս զգալի խնդիրների կառերեսվեն։ Իսպանիայի ֆինանսական սեկտորը հայտնվել է ճգնաժամում անշարժ գույքի շուկայի գների անկման հետևանքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում