Գլխավոր Լրահոս

Պետք չէ հեծանիվ հորինել․ Պրոդին՝ եվրոգոտու ճգնաժամի մասին

Պետք չէ հեծանիվ հորինել․ Պրոդին՝ եվրոգոտու ճգնաժամի մասին

«Եթե մենք անհապաղ և վճռական չգործենք, սնանկացումն անխուսափելի է»,- հայտարարել է Պրոդին։

Անդրադառնալով եվրոգոտու ճգնաժամի հաղթահարմանը՝ իտալացի պաշտոնյան նշում է. «Դեղատոմսը հին է, և պետք չէ, որ մենք հեծանիվ կամ տաք ջուր հորինենք»։ Պարտքի կարգավորման գործում Իտալիայի նախկին վարչապետը կոչ է անում համերաշխություն հանդես բերել։

Ինչ վերաբերում է պարտքային ճգնաժամի կոնկրետ լուծումներին, ապա Պրոդին մի քանի տարբերակ է առաջարկում։ Առաջինը՝ եվրոբոնդեր թողարկել։ Երկրորդը՝ Եվրոպական կենտրոնական բանկին լայն լիազորություններով օժտել, ընդ որում՝ փուլ առ փուլ։

Պրոդին ընդգծում է այն հանգամանքը, որ չնայած Իտալիայի պետպարտք/ՀՆԱ հարաբերակցության 120% մակարդակը երկրի համար սովորական է, այդուհանդերձ համընդհանուր խուճապի հետևանքով Հռոմը ներկայում բարդ իրավիճակում է հայտնվել։   

«Իտալիայի դեֆիցիտի մակարդակը եվրոգոտու երկրների շրջանում ամենալավ վիճակում է՝ բացառությամբ Գերմանիայի։ Միաժամանակ՝ մեծ պարտքի և տոկոսադրույքների վճարման հետևանքով երկրի տնտեսությունը ստագնացիայում է հայտնվել։ Մեզ գերմանական տնտեսության վերաբեռնում է անհրաժեշտ, եվրոպացի ներդրողների և ներդրումային բանկի միջամտություն՝ ավելացնելու աճի տեմպերը և հավասարակշռելու տնտեսությունը»,- հավելել է Պրոդին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում