Մայիսի 25-ի դրությամբ Ցուկերբերգի կարողությունը գնահատվում էր $16,2 մլրդ, սակայն նախօրեին նվազել է մինչև $14,7 մլրդ։ Մայիսի 29-ի առևտրաշրջանի փակմանը Facebook-ի մեկ բաժնետոմսի գինն ամրագրվել է $28,84-ի մակարդակում։ Նախորդ առևտրաշրջանի համեմատ՝ սոցցանցի մեկ բաժնետոմսն արժեզրկվել է $3,07-ով (9,6%-ով)։ IPO-ի մեկնարկից ի վեր (մայիսի 18-ից) Facebook-ի կապիտալիզացիան կրճատվել է 24%-ով և ներկայում կազմում է $79,1 մլրդ։
Civilnet











