Գլխավոր Լրահոս

Մեդվեդևը նշել է ԱՊՀ երկրների միջև առևտրի ընդլայնման նախապայմանները

Մեդվեդևը նշել է ԱՊՀ երկրների միջև առևտրի ընդլայնման նախապայմանները

Մեդվեդևը նշել է, որ համագործակցության անդամների միջև փոխադարձ առևտրի ծավալն աճել է 36%-ով և գումարային արտահայտմամբ կազմել մոտ $300 մլրդ։ «Սա միջազգային առևտրում համագործակցության, ինտեգրման մեծ ներուժ է»,- ասել է նա։   

Ռուսաստանի վարչապետն ընդգծել է նաև ԱՊՀ անդամ երկրների տնտեսությունների արդիականացման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է «բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին հատուկ դրույթ» ընդունել։

Միաժամանակ՝ Մեդվեդևն անհրաժեշտ է համարել մեծացնել էներգետիկ մատակարարումների անվտանգության ապահովման մակարդակը։ «Այս կամ այն առումով ԱՊՀ մի շարք երկրներ մշակում են այս ոլորտում իրենց արտադրանքը, ուստի անվտանգության ապահովումը մեծ նշանակություն ունի»,- հավելել է Մեդվեդևը։  

Ռուսաստանի վարչապետն աջակցել է նաև միջազգային իրավական ֆորումի անցկացման նախաձեռնությանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երեկ ևս մեկնել է Թուրքմենստանի Հանրապետություն՝ մասնակցելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Վարչապետը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքմենական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում