Ցուցակի 2-րդ և 3-րդ տեղերում են հայտնվել համապատասխանաբար Ուֆան և Չելյաբինսկը, որոնք չնչին տարբերությամբ են զիջել առաջատար Սոչիին։ Հետաքրքրական է, որ Forbes-ի նախորդ ուսումնասիրության (2010թ.) համեմատ՝ առաջատար եռյակը լիովին փոխվել է։ Այդ ժամանակ ցուցակը գլխավորում էին Կրասնոդարը, Խաբարովսկն ու Եկատերինբուրգը։
Բիզնեսի վարման համար ռուսական քաղաքների թոփ-10-ում են այս տարի հայտնվել նաև Տյումենը, Նիժնի Նովգորոդը, Եկատերինբուրգը, Մախաչկալան, Կազանը, Ուլան Ուդեն և Կրասնոդարը։ Թոփ-30-ը եզրափակել է Դոնի Ռոստովը։
Ցուցակում առաջին անգամ ընդգրկվել են նաև Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, սակայն հայտնվել են վարկանիշի ամենավերջին հորիզոնականներում՝ 27-րդ և 29-րդ տեղերում համապատասխանաբար։
Վարկանիշի հեղինակների խոսքով՝ ցուցակի առաջատար Սոչին մրցակից քաղաքներից առաջ է անցել հիմնականում «ֆինանսական ռեսուրսների մատչելիություն» ցուցանիշի շնորհիվ։
Նշենք, որ վարկանիշի կազմման համար հիմք են ընդունվել մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ կադրային և ֆինանսական ռեսուրսներ, ենթակառուցվածքներ, վարչական արգելքներ, հարկեր և բնակչության թվաքանակ։
Civilnet











