Եվրոպական կարգավորիչը վստահեցրել է, որ Իսպանիայի կառավարությունը չի ներկայացրել որևէ առաջարկ, և հետևաբար՝ ինքը չէր կարող այդ հարցի շուրջ դիրքորոշում արտահայտել։
Այս հայտարարությունը վկայում է, որ ԵԿԲ-ն պատրաստ է օգնել Իսպանիային՝ փրկելու ֆինանսական սեկտորը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական Financial Times-ում հոդված էր հրապարկվել, որում նշվում էր, որ ԵԿԲ-ն մերժել է իսպանական Bankia բանկի փրկության ծրագիրը։
Ակնկալվում էր, որ Իսպանիան €19 մլրդ-ի իր պետական պարտատոմսերը կհանձնի Bankia-ի մայր ընկերությանը, իսկ վերջինս ԵԿԲ-ի վերաֆինանսավորման ժամանակ կփոխանակի դրանք գումարով։
Civilnet











