Գլխավոր Լրահոս

Apple-ը «աննախադեպ» արտադրանք կթողարկի․ Թիմ Կուկ

Apple-ը «աննախադեպ» արտադրանք կթողարկի․ Թիմ Կուկ
«Մենք աննախադեպ նոր բաներ ենք պատրաստում»,- ասել է Կուկը։ Մյուս կողմից՝ Apple-ի ղեկավարը հրաժարվել է պատասխանել հարցին, թե կնախագծվի արդյոք iPhone-ի փոքր տարբերակը կամ հեռուստացույց, գրում է Wall Street Journal-ը։ Կուկի խոսքով՝ իրենց աշխատանքի առաջնահերթ ուղղություններից մեկը պետք է լինի ձայնային կառավարման Siri համակարգի կատարելագործումը։ Հատկանշական է, որ Կուկն առաջին անգամ է մասնակցում D10 համաժողովին։ Ի տարբերություն Սթիվ Ջոբսի՝ Կուկը մտադիր է բարձրացնել Apple-ի թափանցիկության մակարդակը։ Խոսքը ոչ այնքան նոր արտադրանքի մասին է, որքան սոցիալական հարցերի, այդ թվում Apple-ի չինական մատակարար ընկերությունների աշխատակիցները իրավունքների հարցը։ Կուկը նաև հույս է հայտնել, որ հետագայում Apple-ը հնարավորինս շատ արտադրանք կարտադրի հենց ԱՄՆ-ում։ Նշենք, որ ներկայում Apple-ի արտադրանքի վերջանական հավաքման աշխատանքներն իրականացվում են ասիական գործընկերների, մասնավորապես՝ թայվանական Foxconn Technology-ի և չինական գործարանների հետ համատեղ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում