Գլխավոր Լրահոս

Եվրոգոտուն բանկային միություն են առաջարկում

Եվրոգոտուն բանկային միություն են առաջարկում

Միաժամանակ՝ Եվրահանձնաժողովն առաջարկում է քննարկել Ֆինանսական կայունության մեխանիզմի (ESM) միջոցների հաշվին բանկերի վերակապիտալավորման  հնարավորությունը։

Ըստ հանձնաժողովի՝ պետք է քանդել թույլ բանկերի և պարտքերով ծանրաբեռնված պետությունների արատավոր շրջանը։ «Շարժումը դեպի «բանկային միություն» կարևոր փուլ կդառնա եվրոգոտու ավելի սերտ ինտեգրման ճանապարհին»,- ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում։

Նշենք, որ Ֆինանսական կայունության մեխանիզմը (ESM) կգործարկվի հուլիսին։ Կանոնների համաձայն՝ նա չի կարող բանկերին անմիջականորեն գումար տրամադրել, սակայն կարող է պետություններին վարկեր տրամադրել՝ անգամ բանկերի վերակապիտալավորման նպատակով։ Այս պայմանը շրջանցելու համար եվրոգոտու անդամ պետությունները պետք է փոխեն ESM-ի մասին պայմանագիրը։ Գերմանիան սակայն դեմ է, որ ESM-ն ուղղակիորեն զբաղվի բանկերի վերակապիտալավորմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում