Գլխավոր Լրահոս

Հոնգ Կոնգի տնտեսությունն ամենամրցունակն է

Հոնգ Կոնգի տնտեսությունն ամենամրցունակն է

Ամենամրցունակ երկրների վարկանիշը գլխավորում է Հոնգ Կոնգը։ ԱՄՆ-ը, որ անցած տարի կիսում էր առաջին տեղը Հոնգ Կոնգի հետ, այս տարի մեկ հորիզոնականով զիջել է դիրքերը։ IMD-ն աշխարհի երրորդ մրցունակ երկիր է ճանաչել Շվեյցարիան։ Նրան հաջորդում են Սինգապուրը, Շվեդիան, Կանադան, Թայվանը, Նորվեգիան, Գերմանիան, Կատարը։ Վարկանիշի վերջին՝ 59-րդ հորիզոնականում է հայտնվել Վենեսուելան։ 

Նախկին խորհրդային հանրապետություններից վարկանիշում ընդգրկված են Էստոնիան  (31-րդ տեղ), Ղազախստանը (32-րդ տեղ), Ռուսաստանը (48-րդ տեղ) և Ուկրաինան (56-րդ  տեղ)։

Նշենք, որ մրցունակության համաշխարհային վարկանիշը IMD-ն կազմում է ամեն տարի։ Աղյուսակը վկայում է այն մասին, թե պետությունները որքանով են պատրաստ պայմաններ ստեղծել բիզնեսի արդյունավետ զարգացման և տնտեսական աճի համար։ Երկրները գնահատվում են 369 ցուցանիշի համաձայն, որոնք բաժանված են չորս խմբի՝ տնտեսության ընդհանուր արդյունավետություն (ներառում է մակրոտնտեսական ցուցանիշներ), պետական կառավարում (այդ թվում՝ կոռուպցիայի մակարդակ), բիզնեսի արդյունավետություն և ենթակառուցվածքների զարգացվածություն (տրանսպորտային և սոցիալական)։ Վարկանիշի կազմման ժամանակ հաշվի է առնվել ինչպես պաշտոնական վիճակագրությունը, այնպես էլ փորձագետների շրջանում անցկացված հարցումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում