Գլխավոր Լրահոս

Եվրոպայում «դոմինոյի էֆեկտի» ռիսկը մեծ է․ Դրագի

Եվրոպայում «դոմինոյի էֆեկտի» ռիսկը մեծ է․ Դրագի

Դրագիի համոզմամբ՝ Եվրոպայի արմատական խնդիրները պահանջում են իշխանությունների լուրջ որոշումները։ «Տարածաշրջանին սպառնացող հիմնական վտանգը «հիվանդության» տարածումն է մի տնտեսությունից մյուսը»,- ասել է ԵԿԲ նախագահը՝ հավելելով, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ «դոմինոյի էֆեկտի» ռիսկերը դեռ բավական մեծ են։

Բացի այդ՝ առկա խնդիրների լուծման համար Եվրոպային անհրաժեշտ է այնպիսի մեխանիզմ, որը կվայելի ոչ միայն իշխանությունների, այլև շուակների վստահությունը, համոզված է Դրագին։ Նա անհրաժեշտ է համարում նաև եվրոպական տնտեսությունների վերահսկողության հատուկ մարմինների ձևավորումը։

Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելը պատրաստակամություն էր հայտնել աջակցել իսպանական տնտեսության վերականգնմանը։ Իսպանիայի կառավարությունը չունի բավարար միջոցներ ազգային տնտեսությունը  սեփական ուժերով փրկելու համար և մտադիր էր բարձրացնել բանկերի կապիտալի բավարարության մակարդակը։ Իսպանական տնտեսության փրկությանն ուղղված միջոցները կտրամադրվեն Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում