Մայիսին եվրոգոտու 17 երկրում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 2,4%` ապրիլի 2,6%-ի համեմատ։ Այս մասին են վկայում Եվրոստատի նախնական տվյալները։ Եվրոգոտու գնաճի վերաբերյալ զեկույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի հունիսի 14-ին։
Համեմատության համար նշենք, որ Bloomberg-ի կողմից հարցված տնտեսագետներն արժութային միությունում մայիսին ակնկալում էին սպառողական գների 2,5-տոկոսանոց աճ։
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում եվրոգոտում գնաճը կկազմի ավելի քան 2%՝ վառելիքի գների և անուղղակի հարկերի բարձրացման ֆոնին։ Գների դինամիկան ակնկալվում է կայուն մակարդակում։
Civilnet











