Գլխավոր Լրահոս

Facebook-ի IPO-ն ընթացել է առանց խախտումների․ WSJ

Facebook-ի IPO-ն ընթացել է առանց խախտումների․ WSJ

NASDAQ բորսայում սոցցանցի բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակ ի հայտ եկած խնդիրները պայմանավորված են եղել միայն տեխնիկական խոտանով, եզրակացրել է ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC)։

SEC-ի և ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները մոտ երկու շաբաթ ուսումնասիրել են Facebook-ի բաժնետոմսերի տեղաբաշխման սկզբում ի հայտ եկած խնդիրները, որոնք հանգեցրել են նրան, որ ներդրողները $100 մլն վնաս են կրել։ Պաշտոնյաներին այդպես էլ չի հաջողվել Facebook-ի, նրա ղեկավարության կամ IPO-ի կազմակերպիչ բանկերի կողմից օրենսդրության խախտման դեպքեր հայտնաբերել։

SEC-ի ներկայացուցիչը, սակայն, WSJ-ին հաղորդել է, որ հանձնաժողովը շարունակում է հետաքննությունը և դեռ պատրաստ չէ պաշտոնապես հրապարակել դրա արդյունքները։ SEC-ի ներկայացուցչի խոսքով՝ Facebook-ի տեղաբաշխումը նոր հարցեր է առաջացրել, որոնք հանձնաժողովը պետք է ուսումնասիրի։ Հետաքննության ավարտից հետո չի բացառվում, որ կարգավորիչը հարկադրված լինի փոխել IPO-ի գնագոյացման կարգավորման կանոնների մի մասը, հաղորդել է WSJ-ի աղբյուրներից մեկը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին NASDAQ բորսայում սոցցանցի բաժնետոմսերը տեղաբաշխվել են կես ժամ ուշացումով։ Դրան հաջորդել է ֆինանսական ընկերությունների կողմից NASDAQ-ի դեմ դատական հայցի ներկայացումը։

Նշենք, որ IPO-ի մեկնարկից ի վեր՝ Facebook-ի կապիտալիզացիան կրճատվել է մեկ քառորդով՝ մինչև $60,27 մլրդ, իսկ մեկ բաժնետոմսի գինը նախնական սահմանված գնից՝ $38-ից նվազել է մինչև $28,19։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում