Գործակալությունում վարկանիշների իջեցումը պայմանավորում են Իսպանիայի տնտեսական անբարենպաստ իրավիճակով, որը հանգեցրել է բյուջետային եկամուտների կրճատմանը, շրջանային կառավարությունների բյուջեների դեֆիցիտների առաջացմանը և երկարաժամկետ ֆինանսավորման հեռանկարների գնահատման հետ կապված խնդիրների ի հայտ գալուն։
Fitch-ի փորձագետները նշում են, որ Իսպանիայի ինքնավար շրջանները զգալիորեն տուժել են 2011թ. դաշնային անբավարար ֆինանսավորման հետևանքով։ Լրացուցիչ խնդիրների պատճառ է նաև ինքնավար շրջանների՝ նախորդ տարիներին կատարած չափազանց մեծ ծախսերը, համոզված են գործակալությունում։
Որպես դրական հանգամանք՝ Fitch-ը նշում է ինքնավար շրջանների՝ բյուջետային և ֆինանսական կայունության մասին վերջերս ընդունած օրենքը, որը զգալի տուգանքներ է նախատեսում օրենքի նորմերը խախտողների համար։

Civilnet










