ENI-ն եվրոպական միակ ընկերությունն է, որն իրավունք էր ստացել շարունակել իրանական նավթի ներկրումը նաև 2012թ. հուլիսի 1-ից հետո, երբ պաշտոնապես ուժի մեջ կմտնի ԵՄ կողմից իրանական նավթի ներկրման վրա սահմանված էմբարգոն։
Նշենք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները նպատակ են հետապնդում ստիպել պաշտոնական Թեհրանին հրաժարվելու միջուկային ծրագրից։ Իրանը նավթ արդյունահանող երկրորդ խոշոր երկիրն է ՕՊԵԿ երկրների շարքում՝ Սաուդյան Արաբիայից հետո, և երրորդը աշխարհում՝ Սաուդյան Արաբիայից ու Ռուսաստանից հետո։
2012թ. սկզբներին ԵՄ երկրների նավթի ներկրումներում իրական հում նավթի մասնաբաժինը մոտ 20% էր։ Այդուհանդերձ, իրանական նավթի հիմնական սպառողը Չինաստանն է, որը գնում է երկրում արդյունահանվող նավթի մոտ 20%-ը։ ՕՊԵԿ տվյալներով՝ Իրանը տարեկան արտահանում է մոտ $71,6 մլրդ-ի նավթ և նավթամթերք։
Civilnet










