Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն չի օգնի Իսպանիային․ Լագարդ

ԱՄՀ-ն չի օգնի Իսպանիային․ Լագարդ

Լագարդի խոսքով՝ Իսպանիան, որ բյուջեի դեֆիցիտի և պետպարտքի բարձր մակարդակի պատճառով ֆինանսական ճգնաժամում է հայտնվել,  չի դիմել ԱՄՀ-ին վարկի տրամադրման խնդրանքով, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՀ-ի կառավարիչն այս հայտարարությունն արել է Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սայենս դե Սանտամարիայի հետ Վաշինգտոնում ունեցած հանդիպման ընթացքում։

Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները մասնավորապես ազգայնացրել էին երկրի մեծությամբ չորրորդ բանկը՝ Bankia-ն։ Այս քայլը Իսպանիայի տնտեսության համար €4,5 մլրդ էր արժեցել, որից հետո Bankia-ի ղեկավարությունը €19 մլրդ ֆինանսական աջակցություն էր խնդրել։ Այդպիսով՝ Bankia-ի փրկության համար Իսպանիայի իշխանությունները կարող են բանկերի վերակառուցման նպատակով երկրի պատմության մեջ խոշորագույն գումարը տրամադրել, սակայն դեռ հայտնի չէ, թե Իսպանիայի կառավարությունն ինչ ձևաչափով կաջակցի Bankia-ին։       

Նշենք, որ իսպանական տնտեսությունը ներկայում ծանր իրավիճակում է։ Երեկ Fitch միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել էր Իսպանիայի ութ ինքնավար շրջանների վարկանիշը։

Գործակալությունում վարկանիշների իջեցումը պայմանավորել են Իսպանիայի տնտեսական անբարենպաստ իրավիճակով, որը հանգեցրել է բյուջետային եկամուտների կրճատմանը, շրջանային կառավարությունների բյուջեների դեֆիցիտների առաջացմանը և երկարաժամկետ ֆինանսավորման հեռանկարների գնահատման հետ կապված խնդիրների ի հայտ գալուն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում