Գլխավոր Լրահոս

«Ֆորմուլա-1»-ը հետաձգել է IPO-ն

«Ֆորմուլա-1»-ը հետաձգել է IPO-ն

Խումբը վերջնականապես չի հրաժարվում բաժնետոմսերի տեղաբաշխման գաղափարից և իր որոշումը պայմանավորում է համաշխարհային ֆինանսական շուկայում ձևավորված իրավիճակով։ «Ֆորմուլա-1»-ում նշում են, որ Facebook-ի անհաջող IPO-ից հետո խոշոր բիզնեսի հետաքրքրությունը տեղաբխումների նկատմամբ մարում է։

Հիշեցնենք, որ «Ֆորմուլա-1»-ի վերահսկիչ (63,4%) փաթեթը տնօրինող CVC Capital Partners-ը մտադիր էր առաջնային հանրային տեղաբաշխման  ընթացքում $3 մլրդ ներգրավել, որի արդյունքում այս IPO-ն կարող էր դառնալ Սինգապուրի բորսայի խոշորագույն տեղաբաշխումներից մեկը՝ 2011թ. փետրվարից ի վեր։

Խորհրդատվության նպատակով CVC-ն արդեն ներգրավել էր Goldman Sachs-ին։ Վերջինս, իր հերթին, մտադիր էր վարկային մի շարք կազմակերպությունների վարձել IPO-ի անցկացման համար։

Նշենք, որ ընկերության տարեկան հասույթը €1,17 մլրդ է։ Անձնակազմի թվաքանակը 200 մարդ է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում