Գլխավոր Լրահոս

Ֆրանսիացի պոռնո դերասանուհին ցանկանում է դառնալ պատգամավոր

Ֆրանսիացի պոռնո դերասանուհին ցանկանում է դառնալ պատգամավոր

Ֆրանսուհի Սելին Բարան վերջերս առաջադրվել է պատգամավորության թեկնածու և միանգամից արժանացել երկրի տղամարդկանց հավանությանն ու կանանց ատելությանը: Դա ամենևին զարմանալի չէ, քանի որ ծայրահեղ ձախերի կուսակցության ղեկավարը նկարահանվել է «մեծահասակների համար» մոտ 200 ֆիլմում: Հետևաբար, պոռնո-աստղի նախընտրական ծրագիրն ամբողջությամբ նվիրված է սիրո քրմուհիներին:

Բարան, մասնավորապես, հանդես է գալիս սակավաթիվ թաղամասերում մարմնավաճառության օրինականացման,  30-ժամյա աշխատանքային շաբաթվա, բոլոր բանկերի ազգայնացման և ֆրանսիացիներին ջրի ու էլեկտրաէներգիայի անվճար մատակարարման օգտին: Բացի այդ` Բարան առաջարկում է փակել Ֆրանսիայում գործող կրոնական բոլոր օբյեկտները:

Սելին Բարան արդեն ընդգրկվել է պատգամավորության ամենայուրօրինակ թեկնածուների շարքում, իսկ նրա՝ աչք շոյող նախընտրական պաստառները կարելի է հանդիպել երկրի ամեն երկրորդ սրճարանում. խորը բացվածքով վերնաշապիկով Սելին Բարան քարոզում է՝ «Հանուն հաճույքի, հավասարության և ազատության աշխարհի»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում