Bloomberg-ի հաղորդմամբ՝ սա վերջին յոթ ամիսների նավթի գների ամենացածր ցուցանիշներն են։ Փորձագետները նավթի գների անկումը պայմանավորում են Չինաստանում գործարար ակտիվության ինդեքսի (PMI) անկմամբ և Եվրոպայի պարտքային ճգնաժամով։
Նշենք, որ Չինաստանում PMI ինդեքսը մայիսին նվազել է մինչև 50,4 կետ մակարդակ՝ ապրիլի 53,3-ի համեմատ։
Հունիսի 1-ին՝ Երևանի ժամանակով ժամը 14։45-ին, Brent տեսակի նավթի բորսայական գինը կազմել է $99,83/բարել, իսկ WTI տեսակինը՝ $84,62/բարել։
Civilnet











