Գործազրկության 11-տոկոսանոց մակարդակը վկայում է, որ արժութային միության 17 մլն բնակիչ աշխատանք չունի։ Փորձագետները զբաղվածության ցուցանիշի համանման անկումը պայմանավորում են եվրոյի ճգնաժամով և միության մի շարք երկրների պետպարտքի բարձր մակարդակով։
Միաժամանակ՝ վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ եվրոգոտու երկրների շրջանում առկա է գործազրկության ցուցանիշների տարբերություն. այսպես՝ աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրներ ունեն ավստրիացիների 3,9%-ը, մինչդեռ իսպանացիների շրջանում այս ցուցանիշը 24% է։
Civilnet











