Պետրիչենկոյի խոսքով՝ նոր գյուղտարում հացահատիկի արտահանման կրճատումը տեղի կունենա ցորենի ծավալների կրճատման հաշվին մինչև 17,6 մլն տ.։ Գարու արտահանումը ևս կկրճատվի մինչև 2,8 մլն տ։ Մյուս կողմից՝ եգիպտացորենի արտահանումը կարող է աճել մինչև 2,2 մլն տ՝ ակնկալված 1,8 մլն տ-ի փոխարեն։
Միաժամանակ՝ Պետրիչենկոն կանխատեսում է ցորենի համաշխարհային գների բարձրացում։
Անցած տարի Ռուսաստանն արտահանել է 25,5 մլն տ ցորեն։ Ռուսական հացահատիկի հիմնական գնորդներն են Եգիպտոսը (29,8%), Թուրքիան (11,2%), Սաուդյան Արաբիան (8,5%), Իսրայելը (4,7%), Եմենը (3,9%), Քենիան (3,2%), Իտալիան (2,9%), ինչպես նաև Իսպանիան, Լիբիան, Հորդանանը, Թունիսը։
Անցած տարի Հայաստանն ընդհանուր առմամբ ներկրել է 350 հազ. տ ցորեն, որի մոտ 70%-ը ռուսական ծագում ունի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ցորենի արտահանման էմբարգոն չեղյալ էր հայտարարել 2011թ. հուլիսի 1-ին։ Արգելքը սահմանվել էր 2010թ.։
Civilnet











