Գլխավոր Լրահոս

Airbus-ի արտադրողը սեփական բանկ կստեղծի

Airbus-ի արտադրողը սեփական բանկ կստեղծի

Wall Street Journal-ը, վկայակոչելով ընկերության ֆինանսական տնօրեն Հանս Փիթեր Ռինգին, գրում է, որ բանկը հիմնականում կաշխատի կոնցեռնի հաճախորդների հետ։ Ներկայում ընկերությունը դեռ դիտարկում է բանկի ստեղծման հնարավորությունը։ Ռինգի կարծիքով՝ նոր բանկի ստեղծումը ոչ միայն EADS-ի հաճախորդներին կպաշտպանի, որոնք շահավետ վարկավորման կարիք ունեն, այլև հենց կոնցեռնին՝ շուկայի հնարավոր ցնցումներից։

Սեփական բանկի ստեղծումը անդրազգային խոշոր կորպորացիաների շրջանում տարածված փորձառություն է։ Այսպես՝ իրենց բանկերն ունեն BMW, Daimler, Siemens կոնցեռնները։ Սեփական բանկի ստեղծումը  ընկերություններին թույլ է տալիս ոչ միայն վարկավորել հաճախորդներին, այլև խնայել հաշվարկա-դրամարկղային սպասարկման հաշվին։

EADS-ը աշխարհում երկրորդ խոշորագույն օդատիեզերական կոնցեռնն է և զիջում է միայն ամերիկյան Boeing-ին։ Կոնցեռնն արտադրում է քաղաքացիական ինքնաթիռներ (Airbus), ուղղաթիռներ (Eurocopter), արբանյակներ, ռազմական կործանիչներ և հրթիռներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում