Այսօր կհրապարակվի վճարումների նախնական ծրագիրը։ Բորսան կկազմի բանկերին և բրոքերային ընկերություններին ներկայացվող առաջարկները՝ վնասների մի մասի փոխհատուցման ինքնակամ վճարման մասին և համապատասխան փաստաթղթերը կներկայացնի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC)։
Facebook-ի բաժնետոմսերը մայիսի 18-ին բորսայում սկսել են վաճառվել $42՝ մեկ բաժնետոմսի դիմաց գնով, ինչը 0,8%-ով գերազանցում էր IPO-ի նախնական սահմանված գինը։ Սոցցանցի բաժնետոմսերի աժիոտաժային պահանջարկը բորսայում հանգեցրել էր տեխնիկական խնդիրների, և տեղաբաշխումը հետաձգվել էր կես ժամով։ Ավելի ուշ ֆինանսական ընկերությունները դատական հայց էին ներկայացրել NASDAQ-ի դեմ։ Knight Capital բրոքերը, օրինակ, իր և իր հաճախորդների կրած վնասները գնահատել էր $35 մլն։
Հատկանշական է, որ ըստ երեկվա առևտրաշրջանների ադյունքների, Facebook-ի բաժնետոմսերը հաղթահարել են $26՝ մեկ բաժնետոմսի դիմաց հոգեբանական արգելքը։ Սա, ըստ FactSet Research-ի տվյալների, սոցցանցի բաժնետոմսերի ամենացածր գինն է Ուոլ սթրիթում։
Civilnet











