«Օդնոկլասնիկի»-ն մինչև տարեվերջ այս ցուցանիշով կգրավի սոցցանցերի խաղային ծառայությունների ռուսական շուկայի կեսը, որը գնահատվում է $275 մլն, նշում են Appdata.ru-ում։ Երկրորդ տեղում «Վկոնտակտե»-ն է, որի օգտատերերը $105 մլն-ի են «խաղում», երրորդում՝ «Մոյ միր»-ը՝ $35 մլն ցուցանիշով։ Նշենք, որ խաղային ծառայությունների ռուսական շուկան անցած տարի $205 մլն է գնահատվել։
«Խաղերը «Օդնոկլասնիկի»-ի եկամտի հիմնական աղբյուրներից են։ Մենք մտադիր ենք խաղերից ստացվող եկամուտների աճը պահել ամսական 10-15%-ի մակարդակում»,- նշել է Mail.Ru Group-ի սոցցանցերի բիզնես ստորաբաժանման ղեկավար Իլյա Շիրոկովը։ Ընդ որում՝ խաղերի առումով ակտիվ են հատկապես 20-40 տարեկան կանայք։
«Ռուսաստանում խաղերից ստացվող եկամուտները որպես կանոն հավասաչափ բաշխվում են խաղերի հեղինակների և սոցցանցի միջև, մինչդեռ անցած շաբաթ «Վկոնտակտե»-ի ղեկավար Պավել Դուրովը հայտարարեց, որ խաղերի հեղինակներին կտրամադրվի հասույթի 55%-ը։ Սա սոցցանցը մոտեցնում է եկամուտների բաշխման արևմտյան մոդելին»,- նշել է Appdata.ru-ի փորձագետը։
Civilnet











