Միաժամանակ՝ ֆինանսիստի կարծիքով՝ ԱՄՆ-ի տնտեսությանը սպառնացող վտանգը դեռ առկա է։ Բաֆեթը, մասնավորապես, նշել է, որ իրավիճակը կարող է փոխվել, եթե Եվրոպայի ֆինանսական ճգնաժամը հարևան երկրների վրա սպասվածից ավելի մեծ ազդեցություն գործի։
ԱՄՆ-ի տնտեսության թուլացման պատասխանատվությունն ու իշխանությունների՝ դեֆիցիտը կրճատելու անկարողությունը Բաֆեթը դրել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների վրա։ Նշենք, որ 2012թ․ մարտին ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն բարձրացել է փետրվարի վերանայված ցուցանիշի համեմատ և կազմել $15,83 մլրդ՝ ի հեճուկս փորձագետների կանխատեսումների, որոնք $50 մլրդ-ի մակարդակում էին։
Բացի այդ՝ Բաֆեթը հիշեցրել է, որ ինքն աջակցում է մեծահարուստների համար հարկերի բարձրացման նախաձեռնությանը, որը, ի դեպ, հայտնի է նաև որպես Բաֆեթի կանոն։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում միջին դասի ներկայացուցիչների հարկը կազմում է 20-25%, այն դեպքում, երբ որոշ մեծահարուստ քաղաքացիների հարկերը համապատասխանաբար կազմում են 15-17%։ «Իմ պատվին դեռ հիվանդություն չեն անվանել, այնպես որ ես հարկատեսակ հորինեցի»,- կատակել է Բաֆեթը։
Civilnet











