2012թ․ 1-ին եռամսյակում եվրոգոտու երկրների ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ մնացել է անփոփոխ՝ համաձայն Եվրոստատի տվյալների։
Անցած տարվա 1-ին եռամսյակի համեմատ՝ եվրոգոտու ՀՆԱ-ն կրճատվել է 0,1%-ով, թեև փորձագետներն ակնկալում էին նախորդ ցուցանիշի պահպանում։
Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում Եվրամիությունում ՀՆԱ-ի ցուցանիշը եռամսյակային կտրվածքով չի փոխվել, իսկ տարեկան կտրվածքով աճել է 0,1%-ով։
2012թ․ հունվար-մարտին ՀՆԱ-ի ամենամեծ անկումը նախորդ եռամսյակի համեմատ արձանագրել են Հունգարիան (-1,3%), Չեխիան (-1%) և Իտալիան (-0,8%)։ Իսկ 2011թ․ 1-ին եռամսյակի համեմատ տնտեսության ամենամեծ անկումն ունեցել են Հունաստանը (-6,2%), Պորտուգալիան (-2,2%) և Հունգարիան (-1,5%)։
Նշենք, որ տարեկան կտրվածքով զգալիորեն աճել են Լատվիայի (+5,5%), Լիտվայի (+4,4%) և Էստոնիայի (+4%) ՀՆԱ-ները, իսկ եռամսյակային կտրվածքով՝ Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Շվեդիայի տնտեսությունները (+0,8-ական տոկոս):
Civilnet











