Գլխավոր Լրահոս

Բանկային ճգնաժամի դիմաց հենց բանկերը կվճարեն․ եվրահանձնակատար

«Մենք այլևս չենք ցանկանում հարկատուներին հարկադրել վճարել ճգնաժամի դիմաց։ Բանկերի խնդիրների դիմաց պետք է հենց բանկերը վճարեն»,- հայտարարել է նա։ Նախաձեռնության հիմնական նպատակը բանկային սեկտորի կայունության պատասխանատվությունը ազգային կառավարությունների վրայից հանելն ու հենց բանկերի վրա դնելն է։ 

Այս ծրագրի հիմքը կդառնա միջբանկային հիմնադրամի ձևավորումը, որը թույլ կտա խնդիրներ ունեցող բանկերին արտակարգ օգնություն ապահովել վարկերի կամ երաշխիքների տեսքով։

Ծրագրի երկրորդ տարրը պետք է դառնա եվրոպական բանկերի և ազգային ու եվրոպական կառույցների կողմից ճգնաժամային իրավիճակների համար համատեղ ծրագրի մշակումը, ինչը թույլ կտա օպերատիվ արձագանքել յուրաքանչյուր բանկի ֆինանսական դրության վատթարացմանը և շտկել այն։

Երրորդ տարրը բանկի սնանկացման հստակ գործընթացի ստեղծումն է, ինչը թույլ կտա սահմանափակել վնասները և նվազեցնել խնդրահարույց բանկերի ազդեցությունը եվրոպական ֆինանսական ամբողջ համակարգի վրա։

Միաժամանակ՝ Բառնիեն նշել է, որ բանկային միության նախաձեռնությունը երկարաժամկետ նախագիծ է։

«Լավագույն դեպքում մեզ մոտ մեկ տարի անհրաժեշտ կլինի՝ այս ծրագիրը կյանքի կոչելու համար»,- հայտարարել է Բառնիեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում