Ինչպես հաղորդում է Քեմերոնի մամլո ծառայությունը, զրույցն ընթացել է Մեծ քսանյակի գագաթաժողովի նախապատրաստման շրջանակում, որը տեղի կունենա 2012թ․ հուլիսին Մեքսիկայում։ Երկու առաջնորդներն էլ ընդունել են եվրոգոտու ճգնաժամի լուծման գործողությունների ծրագրի մշակման անհրաժեշտությունը։ «Այս խնդիրն ամենավտանգավորն է համաշխարհային տնտեսության համար»,- նշել է Քեմերոնը։
Նշենք, որ եվրոգոտու ֆինանսական ճգնաժամի խնդիրը Քեմերոնն այսօր կքննարկի նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Civilnet











