Պարենամթերքի համաշխարհային գներն ընթացիկ տարվա մայիսին արձանագրել են վերջին երկու տարիների ամենամեծ անկումը՝ կաթնամթերքի, ձավարի և շաքարի գների նվազման ֆոնին, հաղորդում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)։
«Վերջին շաբաթներին պարենի համաշխարհային գները նվազել են գլոբալ տնտեսության անկայունության և ամերիկյան արժույթի ամրապնդման ժամանակաշրջանում պարենամթերքի մատակարարումների դրական կանխատեսումների շնորհիվ»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում։
Մայիսին FAO-ի պարենային գների ինդեքսը նվազել է 4,2%-ով՝ ապրիլյան 213-ից մինչև 203,9 կետ մակարդակ։ Համեմատության համար նշենք, որ 2010թ․ մարտին այս ցուցանիշը կազմել է -4,3%։
2012թ․ առաջին երեք ամսում աշխարհում պարենամթերքի գինն անընդհատ աճել է։ FAO-ի վերլուծաբան Աբդուլռեզա Աբասիանի կարծիքով՝ առաջիկա ամիսներին պարենամթերքի գինը մեծապես պայմանավորված կլինի եղանակային պայմաններով։
Միաժամանակ՝ FAO-ն բարձրացրել է հացահատիկային մշակաբույսերի արտադրության կանխատեսումը 48,5 մլն-ով՝ հիմնականում ԱՄՆ-ում եգիպտացորենի բերքի հաշվին։ Կազմակերպության կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում հացահատիկի արտադրությունը կկազմի 2,419 մլրդ տ (+3,2% 2011թ․ համեմատ), բրնձինը՝ 490 մլն տ (+2,2%)։ FAO-ի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում կարտադրվի 680 մլն տ հացահատիկ, ինչը 3%-ով զիջում է անցած տարվա համապատասխան ցուցանիշին։
Civilnet











