Օսբոռնի կարծիքով՝ Իսպանիայի բանկային համակարգը եվրոգոտու գումարային խթանումների կարիքն ունի, որոնք կուղղվեն ոլորտի վերակապիտալավորմանը։ Եթե արժութային միության երկրները չշտապեն Մադրիդին օգնության, ապա Իսպանիան կարող է նոր պարտքեր կուտակել՝ արտաքին պարտավորությունների առանց այն էլ բարձր մակարդակի պայմաններում։
«Եվրոգոտին և Իսպանիայի կառավարությունը պետք է առկա խնդիրների լուծման սեփական ճանապարհները գտնեն, որպեսզի հետագայում այլևս անորոշություն չառաջանա»,-հայտարարել է Օսբոռնը։
Միաժամանակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հունաստանին կհաջողվի կառավարություն ձևավորել, որը կանի հնարավոր ամեն բան՝ երկրի՝ եվրոգոտում մնալու համար։
Այս պայմաններն իրականացնելուց հետո եվրոպացի քաղաքական գործիչները մի շարք այլ միջոցառումներ ևս պետք է ձեռնարկեն՝ իրավիճակի հետագա կայունացման նպատակով, վստահ է Օսբոռնը։
Civilnet











