«Անկասկած, այս համաձայնագիրը սկզբունքային կարևորություն ունի Ուկրաինայի ստորգետնյա պահեստներում անհրաժեշտ ծավալի գազի պահուստավորման համար»,- հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գազպրոմ»-ը նշել էր, որ Ուկրաինայի ստորգետնյա պահուստներում գազի պահուստավորման ներկայիս տեմպերը վտանգում են հաջորդ ձմռանը գազի տարանցման կայուն ապահովումը։ Օրերս Միլլերը հայտարարել էր Ուկրաինային կանխավճարի հնարավոր տրամադրման մասին՝ ընդգծելով, որ մտադիր չէ Կիևին գազի պահուստավորման գնային կամ ծավալային զիջումներ կատարել։
Ուկրաինան, իր հերթին, լիահույս է, որ Ռուսաստանից գազի տարանցման ծավալները կմնան անփոփոխ՝ տարեկան 100 մլրդ խմ-ի մակարդակում։ Ներկայում Կիևը դեպի Եվրոպա ռուսական գազի հիմնական տարանցողն է։ «Գազպրոմ»-ում, սակայն, նշում են, որ «Հարավային հոսք»-ի թողարկումից և «Հյուսիսային հոսք»-ի ընդլայնումից հետո Ուկրաինայի նշանակությունն այս առումով զգալիորեն կնվազի։
Civilnet











