Այսպես, Չինաստանի վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0,25 տոկոսային կետով՝ մինչև 3,25%, հաղորդում է Bloomberg-ը։ Կենտրոնական բանկն այս քայլին դիմել է տնտեսության աճի դանդաղման դեմ պայքարի նպատակով։
Միաժամանակ՝ իջեցվել է ԿԲ-ի 12-ամսյա վարկերի տոկոսադրույքը՝ տարեկան 6,56%-ից մինչև 6,31%։ Չինաստանի օրենքների համաձայն՝ բանկերը հաճախորդներին կարող են վարկեր տրամադրել ԿԲ-ի հաստատած տոկոսադրույքի համեմատ 20-տոկոսանոց դիսկոնտով։
Հատկանշական է, որ Չինաստանի ԿԲ-ն երկար ժամանակ տոկոսադրույքը պահում էր բարձր մակարդակում շուկաներում պղպջակների առաջացումը և տնտեսության գերտաքացումը կանխելու նպատակով։ Փորձագետների կարծիքով՝ տոկոսադրույքի ընթացիկ փոփոխությունը վկայում է այն մասին, որ երկրի իշխանություններին ներկայում ավելի շատ է մտահոգում տնտեսության հնարավոր անկումը։
Նշենք, որ վերջին ամիսներին Չինաստանում զգալիորեն նվազել են տնտեսական աճի ցուցանիշները։ Միաժամանալկկ՝ բացասական ցուցանիշներ են արձանագրել նաև անշարժ գույքի ու արդյունաբերական արտադրության ոլորտները։
Civilnet











