Գլխավոր Լրահոս

Fitch-ն Իսպանիայի վարկանիշն իջեցրել է երեք աստիճանով

Fitch-ն Իսպանիայի վարկանիշն իջեցրել է երեք աստիճանով

Fitch միջազգային վարկանշային գործակալությունը երեք աստիճանով իջեցրել է Իսպանիայի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը տեղական և օտարերկրյա արժույթով՝ А-ից մինչև ВВВ։ Կարճաժամկետ վարկանիշը F1-ից իջեցվել է մինչև F2։ Բոլոր վարկանիշներին շնորհվել է «բացասական» կանխատեսում։

Վարկանիշների վերանայումը գործակալությունը պայմանավորում է մի շարք գործոններով։ Վերլուծաբանները Իսպանիայի բանկային հատվածի վերակառուցումն ու վերակապիտալավորումը գնահատում են մոտ €60 մլրդ (ՀՆԱ-ի 6%-ը)։ Fitch-ի փորձագետների կարծիքով՝ բանկերի փրկության ծրագրի ծախսերը կարող են անգամ €100 մլրդ-ի հասնել (ՀՆԱ-ի 9%-ը)՝ տնտեսական դրության ավելի ստրեսային սցենարի զարգացման դեպքում։ Ավելի վաղ այս ցուցանիշի կանխատեսումը €30 մլրդ-ի (ՀՆԱ-ի 3%-ը) մակարդակում էր։

Fitch-ի կանխատեսմամբ՝ մինչև 2015թ․ Իսպանիայի համախառն պետպարտքը կկազմի ՀՆԱ-ի 95%-ը, եթե կառավարությունը բանկերի վերակապիատալավորմանը չուղղի €60 մլրդ։ Ավելի վաղ գործակալությունը կանխատեսել էր, որ մինչև 2013թ․ վերջ այս ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 82%-ը։ Fitch-ի փորձագետները կանխատեսում են, որ Իսպանիայում ռեցեսիան կշարունակվի մինչև ընթացիկ տարվա վերջ և 2013թ․, մինչդեռ ավելի վաղ գործակալությունը կանխատեսում էր ճգնաժամի արագ հաղթահարում։ Ըստ Fitch-ի՝ Իսպանիայի արտաքին մեծ պարտքը երկիրը հատկապես զգայուն է դարձնում եվրոգոտու ճգնաժամի նկատմամբ։ Գործակալությունը հավելում է, որ վարկանիշի իջեցման վրա զգալիորեն ազդել է Իսպանիայի կառավարության ֆինանսական նվազ ճկունությունը։    

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում