Գլխավոր Լրահոս

«Սբերբանկ»-ը $3,5 մլրդ-ով գնեց Denizbank-ը

«Սբերբանկ»-ը $3,5 մլրդ-ով գնեց Denizbank-ը

Փաստաթղթի ստորագրումից հետո «Սբերբանկ»-ի նախագահ Գերման Գրեֆը հայտարարել է, որ ռուսական կողմը գերավճարել Denizbank-ի դիմաց՝ բանկի կապիտալի 1,33-ի չափով (հիմք ընդունելով $3,5 մլրդ գինը)։ «Հուսով եմ, գործարքը կփակվի մինչև ընթացիկ տարվա վերջ, ինչը կախված կլինի մեծ թվով կարգավորիչների հաստատումից»,- հայտարարել է Գրեֆը։        

«Գործարքը կարող է փակվել ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում, իսկ գումարը կարող է ավելանալ մինչև 7,09 մլրդ լիրա ($3,86 մլրդ)»,- մեջբերում է  Bloomberg-ը Dexia-ի՝ Ստամբուլի ֆոնդային բորսային ուղղված հայտարարությունը։ 

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Գրեֆը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ ներկայում «Սբերբանկ»-ի համար առաջնահերթությունը թուրքական շուկայի հետ աշխատելն է։

Denizbank-ի գնման մտադրության մասին տեղեկություններ էին տարածվել դեռ անցած տարի։ Սակայն դեկտեմբերին հայտնի դարձավ, որ շուկայական անկայանության պատճառով «Սբերբանկ»-ը հրաժարվել է այս գաղափարից։

Հատկանշական է, որ սա ռուսական բանկի արտասահմանյան էքսպանսիային ուղղված արդեն երկրորդ քայլն է։ 2012թ․ փետրվարին բանկը €505 մլն-ով ձեռք էր բերել ավստրիական Volksbank International-ը։

Նշենք, որ Dexia-ի հետ գործարքի փակումից հետո «Սբերբանկ»-ի օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը կարող է կազմել 9%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում