Գլխավոր Լրահոս

Նավթի գների անկումը ռեկորդային է 1988թ․ ի վեր

Նավթի գների անկումը ռեկորդային է 1988թ․ ի վեր

WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 2,6%-ով՝ մինչև $82,59/բարել, հաղորդում է Bloomberg-ը։ Brent տեսակի նավթի համապատասխան ցուցանիշը նվազել է 1,6%-ով՝ մինչև $98,34/բարել։

Հատկանշական է, որ նավթի բորսայական գները նվազում են արդեն վեց շաբաթ շարունակ։ Վերջին անգամ գների նման երկարատև անկում  արձանագրվել է 1988թ․։ 

Գնանկման պատճառ է դարձել ներդրողների սպասումները, որոնք  Չինաստանի մակրոտնտեսական ցուցանիշները թույլ մակարդակում էին ակնկալում։ Գները կայուն մակարդակում չօգնեց պահել անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու մասին Չինաստանի ԿԲ-ի որոշումը։

Նշենք, որ հունիսի 14-ին Վիեննայում տեղի կունենա Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հերթական նիստը, որի օրակարգում կլինի շուկան հավասարակշռելու նպատակով քվոտաների նվազեցման հարցը։

Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 14։50-ին, Brent տեսակի նավթը բորսայում գնանշվում էր $98,10/բարել, իսկ WTI տեսակինը՝ $82,57/բարել մակարդակում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում