Գլխավոր Լրահոս

Իսպանական բանկերը €40 մլրդ-ի կարիք ունեն․ ԱՄՀ

Իսպանական բանկերը €40 մլրդ-ի կարիք ունեն․ ԱՄՀ

ԱՄՀ-ի՝ իսպանական բանկերի մասին զեկույցը կվկայի, որ նրանց €40 մլրդ-ի (մոտ $50 մլրդ) խթանում է անհրաժեշտ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ֆինանսական հատվածի իր աղբյուրները։ Իսպանիայի բանկային սեկտորի կայունացման համար, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է €90 մլրդ, սակայն «առողջ» բանկերը կկարողանան փոխհատուցել այս գումարի միայն մի մասը, նշում է աղբյուրներից մեկը։

Իսպանիայի կառավարական աղբյուրները հրաժարվել են մեկնաբանել այս թվերը՝ նշելով, որ ԱՄՀ-ն հնարավոր է՝ դեռ չի ավարտել իր հաշվարկները։

ԱՄՀ-ի զեկույցը և Oliver Wyman ու Roland Berger խորհրդատվական ընկերությունների ստուգումները հնարավորություն կտան որոշել իսպանական բանկերի օգնության ծրագրի անհրաժեշտ ծավալը։ Ծրագիրը մշակվում է Մադրիդում, Բրյուսելում և Բեռլինում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում