ԵվրԱզԷՍ-ի խորհուրդը որոշել է Բելառուսին երրորդ տրանշը հատկացնել՝ $440 մլն ծավալով, որը կտրամադրվի շաբաթվա ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլունովը՝ ըստ խորհրդի նիստի արդյունքների։
«Գումարը կփոխանցվի առաջիկայում․․․ Հավանաբար, մեկ շաբաթվա ընթացքում»,- հստակեցրել է Սիլունովը։
Հիշեցնենք, որ անցած տարի Մինսկը հիմնադրամից ստացել է ևս երկու տրանշ՝ $800 մլն և $440 մլն ծավալով։
Civilnet











