Գլխավոր Լրահոս

Marks & Spencer հագուստի խանութների ցանցը բանկ է բացում

Marks & Spencer հագուստի խանութների ցանցը բանկ է բացում

Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարում M&S Bank-ի ավելի քան 50 մասնաճյուղ կբացվի։

M&S Bank-ի առաջին մասնաճյուղը կբացվի ընթացիկ տարվա հուլիսին Լոնդոնում՝ ցանցի խոշորագույն խանութում։ Marks & Spencer-ում նշում են, որ հաճախորդները M&S Bank-ում կկարողանան հաշիվներ բացել 2012թ․ աշնանից սկսած։ Նախագիծն իրականացվում է HSBC բանկի աջակցությամբ։

Marks & Spencer-ն իր հաճախորդներին սկսել է M&S Money-ի միջոցով ֆինանսական ծառայություններ առաջարկել դեռ 1985թ․, հաղորդում է BBC-ն։ Ընկերությունում նշում են, որ M&S Money-ի ծառայություններից ներկայում օգտվում է ցանցի ավելի քան 3 մլն գնորդ։ 

Marks & Spencer-ը հիմնվել է 1884թ․ և Մեծ Բրիտանիայում հագուստի  խոշորագույն արտադրողներից մեկն է։ Այս բրենդի մոտ 700 խանութ է գործում Մեծ Բրիտանիայում և 300-ը՝ այլ երկրնրում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում