Գլխավոր Լրահոս

Ռուբինին՝ գլոբալ տնտեսության հեռանկարների մասին

Ռուբինին՝ գլոբալ տնտեսության հեռանկարների մասին

Ռուբինին թվարկել է համաշխարհային տնտեսության՝ վերջին շրջանում նկատվող չորս դրական միտումները։

Առաջին դրական գործոնը 2008թ․ կտրուկ անկումից հետո մինչ օրս շարունակվող տնտեսական աճն է, որի տեմպերը թեև անհավասար են։

Երկրորդ՝ համաշխարհային տնտեսության գլխավոր շարժիչ ուժն են շարունակում մնալ զարգացող շուկաները։ Եթե զարգացած երկրներում աճի տեմպերը միջինը կազմում են 1,5-2%, ապա վերջին 10 տարում զարգացող աշխարհում այս ցուցանիշը մոտ 6% է, նշում է տնտեսագետը։

Ինչ վերաբերում է զարգացած շուկաներին, ապա ներկայում նրանց կորպորատիվ սեկտորը կայունանում է, ինչը ևս դրական գործոն է։ Միայն ԱՄՆ-ում ընկերություններն ունեն մոտ $2 տրլն ազատ գումարային միջոցներ, որը նրանք կարող են ներդնել անձնակազմի ներգրավման և ինովացիոն նոր արտադրանքի ստեղծման գործում, կարծում է Ռուբինին։

Որպես չորրորդ դրական գործոն տնտեսագետը նշում է գլոբալացման գործընթացը։

Ամփոփելով աճի մասին մտորումները՝ տնտեսագետն ընդգծել է, որ համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերը շարունակում են բավական մեծ մնալ։ Ընդ որում՝ գլխավոր սպառնալիքը բխում է եվրոգոտուց։ Ինչ վերաբերում է արժութային միության հետագա ճակատագրին, ապա Ռուբինին հաջորդ կիսամյակում կանխատեսում է բլոկի տնտեսական դրության վատթարացում։

Եթե եվրոգոտին լքի Հունաստանը կամ անդամ մեկ այլ երկիր, ապա արժութային միությունը կգոյատևի, վստահ է Ռուբինին։ Սակայն եթե խնդիրները խորանան և մի քանի տարի հետո Իտալիան կամ Իսպանիան հարկադրված լինեն լքել բլոկը, ապա վերջինս արդեն անհնար կլինի փրկել․ «Ստեղծված իրավիճակից միակ ելքը կարող է դառնալ ինտեգրումը, այդ թվում՝ բյուջետային, բանկային և պարտքային ոլորտում»,- համոզված է տնտեսագետը։

Հիշեցնենք, որ Ռուբինին բոլորից շուտ էր կանխատեսել 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Այս կանխատեսումների իրականանալուց հետո տնտեսագետը ստացավ «Կասանդրա» և «Մարգարե» մականունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում