Բանկերի վերակապիտալավորման նպատակով Իտալիայի կողմից արտաքին աջակցություն խնդրելու որոշման հետևանքները գործակալությունը գնահատում է վարկատուների համար ռիսկերի փոփոխության տեսանկյունից։ Իսպանիայի բանկային ներքին խնդիրները կարող են բացասաբար ազդել Իտալիայի վարկանիշի վրա։
Հունաստանի՝ եվրոգոտուց ելքը սպառնալիք կստեղծի եվրոյի համար ընդհանուր առմամբ, կազդի Կիպրոսի, Պորտուգալիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Իսպանիայի վարկանիշների վրա, ինչպես նաև կպահանջի այլ երկրների վարկունակության մակարդակի վերլուծություն։ Այս դեպքում՝ մասնավորապես Գերմանիան և Ֆրանսիան կարող են կորցնել իրենց վարկային AAA վարկանիշը։
Միաժամանակ՝ Standard&Poor's միջազգային վարկանշային գործակալությունը սպառնացել է 2014թ․ իջեցնել ԱՄՆ-ի երկարաժամկետ վարկային վարկանիշը։
Civilnet










