Նախատեսվում է, որ համաժողովը կանցկացվի այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։ Ակնկալվում է, որ Եվրախմբի ներկայացուցիչները կհաստատեն Իսպանիային և նրա բանկային համակարգին ֆինանսական օգնության տրամադրման պատրաստակամությունը։ Աջակցության մեխանիզմների և ժամկետների մասին որոշումը կընդունվի ավելի ուշ։
Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը Իսպանիային անհրաժեշտ գումարի չափը գնահատել էր €40 մլրդ։
Հիշեցնենք, որ Իսպանիայի բանկային ճգնաժամը սկիզբ է առել անշարժ գույքի շուկայում շարունակվող ճգնաժամի և իսպանական տնտեսության ռեցեսիայի ֆոնին։
Civilnet










