Ըստ Mercer-ի վարկանիշի՝ աշխարհի երկրորդ ամենաթանկ քաղաքը Անգոլայի մայրաքաղաք Լուանդան է, երրորդը՝ ճապոնական Օսակա քաղաքը։ Լավագույն հնգյակը եզրափակում են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան և Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևը։
Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ եվրոպական քաղաքների մեծ մասում բնակության պայմանների էժանացումը պայմանավորված է եվրոգոտու տնտեսական խնդիրներով։ Այսպես, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը վարկանիշում իր դիրքերը զիջել է միանգամից 10 հորիզոնականով և զբաղեցրել 37-րդ տեղը։ Իտալիայի մայրաքաղաք Հռոմը իր դիրքերը զիջել է 8 հորիզոնականով և հայտնվել 42-րդ տեղում։ Հունաստանի մայրաքաղաք Աթենքն այս տարի 77-րդն էր՝ անցած տարվա 24-րդ հորիզոնականի համեմատ։
Լոնդոնը ամենաթանկ քաղաքների վարկանիշում 18-րդ տեղից հայտնվել է 25-րդ-ում։ Հատկանշական է, որ ավստրալական Ադելաիդա քաղաքը դարձել է ծախսատար․ վարկանիշում այն 19-րդ-ից բարձրացել է մինչև 27-րդ հորիզոնական։
Ամենաէժան քաղաքը, ըստ Mercer-ի, շարունակում է մնալ Կարաչին (Պակիստան), որտեղ արտասահմանցիների ծախսերը երեք անգամ զիջում են Տոկիոյի համապատասխան ծախսերին։
Mercer ընկերության այս վարկանիշը նպատակ է հետապնդում օգնել անդրազգային ընկերություններին արտասահմանցի մասնագետների համար փոխհատուցումները օպտիմալ հաշվարկելու գործում։ Վարկանիշի հեղինակներն ուսումնասիրել են աշխարհի 214 քաղաքների ավելի քան երկու հարյուր ապրանքատեսակների և ծառայությունների գները։ Հաշվարկների համար որպես հիմք են ընդունվել Նյու Յորքի ապրանքատեսակների գները։
Civilnet











