Պարկերի խոսքով՝ Իսպանիան կշարունակի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտի բարձր ցուցանիշ արձանագրել, իսկ ներքին շուկայում իրավիճակը կշարունակի չափազանց անկայուն մնալ։
Միաժամանակ՝ Իսպանիայի բանկային հատվածի €100 մլրդ-ի արտակարգ օգնության ծրագիրը գործոններից միայն մեկն է, որ կազդի երկրի վարկային վարկանիշի վրա, համոզված է Fitch-ի ներկայացուցիչը։ «Փաթեթը թույլ կտա կայունացնել վարկանիշներն ընթացիկ մակարդակում, սակայն դա գործոններից միայն մեկն է։ Իսպանիայի բյուջետային ցուցանիշների վատթարացման և եվրոգոտու պարտքային ճգաժամի խորացման դեպքում հնարավոր են Fitch-ի հետագա գործողությունները երկրի վարկանիշի իջեցման հարցում։ Իսպանիայից ստացվող նորությունները դեռ տեղավորվում են ընթացիկ վարկանիշների շրջանակում»,- պարզաբանել է Պարկերը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Fitch Ratings-ը Իսպանիայի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը տեղական և օտարերկրյա արժույթով իջեցրել էր А-ից մինչև ВВВ, իսկ կարճաժամկետ վարկանիշը՝ F1-ից մինչև F2։ Բոլոր վարկանիշներին շնորհվել էր «բացասական» կանխատեսում։
Նշենք, որ Իսպանիայի բյուջեի դեֆիցիտը 2011թ․ կազմել է ՀՆԱ-ի 8,9%-ը։ Երկրի կառավարությունը մտադիր է ընթացիկ տարում այս ցուցանիշը հասցնել մինչև ՀՆԱ-ի 5,3%-ի, իսկ 2013թ․՝ ՀՆԱ-ի 3%-ի։
Civilnet











