Բառոզուի խոսքով՝ դրա համար պարտադիր չէ փոխել գոյություն ունեցող կոնվենցիաները։ Եվրամիությունը պետք է «էական քայլեր» ձեռնարկի ավելի սերտ ինտեգրման ուղղությամբ, եթե բլոկը ցանկանում է հաղթահարել ճգնաժամը և շտկել թույլ տրված սխալները, համոզված է ԵՄ պաշտոնյան։
Հատկանշական է, որ Եվրահանձնաժողովի նախագահի կարծիքը տարամիտվում է Գերմանիայի պաշտոնական դիրքորոշումից, որը եվրոգոտում ֆինանսական բարեփոխումների իրականացման համար կողմ է ԵՄ առկա համաձայնագրերում փոփոխությունների կատարմանը։
Հիշեցնենք, որ 2012թ․ մայիսի 30-ին Եվրահանձնաժողովը փաստաթուղթ հրապարակեց՝ նվիրված եվրոգոտու տնտեսական ռազմավարությանը, որում նշվում էր «բանկային միության» ստեղծման անհրաժեշտության և Ֆինանսական կայունության մեխանիզմի (ESM) միջոցով բանկերի ուղղակի վերակապիտալավորման հարցի դիտարկման մասին։ Փորձագետների խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախաձեռնությունները կարող են օգնել Իսպանիայի բանկային հատվածի խնդիրների լուծմանը։
Civilnet











