Վարկանշային վերանայումները հաջորդել են անցած շաբաթ Իսպանիայի սուվերեն վարկանիշի իջեցմանը միանգամից երեք աստիճանով А-ից մինչև BBB և երկրի երկու առաջատար բանկերի՝ Santander-ի և BBVA-ի վարկանիշների՝ մինչև BBB+ իջեցմանը։
Fitch-ի վարկանշային վերանայումներն անդրադարձել են Իսպանիայի այնպիսի խոշոր ֆինանսական կազմակերպությունների վրա, ինչպիսիք են La Caixa-ն, CECA-ն, Banco de Sabadell-ն, Bankia-ն, Banco Popular Espanol-ը։
Բացի այդ՝ վարկանշային գործակալությունը ևս երեք բանկի կարճաժամկետ և երկարաժամկետ վարկանիշները ներառել է վերանայումների ցուցակում։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը եվրոգոտու ֆինանսների նախարարները համաձայնել էին Իսպանիային €100 մլրդ տրամադրել՝ բանկերի աջակցության նպատակով։
Fitch-ը իսպանական բանկային հատվածի կարիքները գնահատում է €50-60 մլրդ՝ բազային սցենարի դեպքում և մինչև €100 մլրդ՝ ֆինանսական բարձր լարվածության սցենարի կյանքի կոչման դեպքում։
Civilnet










