Գլխավոր Լրահոս

Moody's-ն իջեցրել է Կիպրոսի խոշորագույն բանկերի վարկանիշը

Կիպրական բանկերը զգալի վնասներ կկրեն Հունաստանի՝ եվրոգոտին լքելու դեպքում, ասված է գործակալության հաղորդագրությունում։

Bank of Cyprus-ի վարկանիշը B1-ից իջեցվել է մինչև B2, իսկ Hellenic Bank-ինը՝ B1-ից մինչև Ba3։ Կիպրոսի երեք խոշորագույն ֆինանսական հաստատություններից մեկի՝ Cyprus Popular Bank-ի վարկանիշը, իր հերթին, դրվել է վերանայման՝ հնարավոր իջեցման կանխատեսմամբ։   

Հատկանշական է, որ վերոնշյալ երեք բանկերի վարկերի զգալի մասը բաժին է ընկնում Հունաստանի բնակիչներին։ Այսպես, Cyprus Popular Bank-ի տրամադրած վարկերի ընդհանուր ծավալի մոտ 42%-ը բաժին է ընկնում հույներին։ Bank of Cyprus-ում այս ցուցանիշը 34% է, Hellenic Bank-ում՝ 17%: «Այդպիսով՝ Հունաստանի ելքը եվրոգոտուց ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն կգործի կիպրական բանկերի վրա»,- ասված է Moody's-ի հաղորդագրությունում։ 

Հունաստանի՝ եվրոյից հրաժարվելու հավանականությունը Moody's-ը «զգալի» է գնահատում՝ նշելով, որ հունիսի 17-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ավելի կմեծացնեն դեպքերի համանման զարգացման հավանականությունը։  

Հիշեցնենք, որ 2011թ․ մարտին Moody's-ը Կիպրոսին շնորհել էր «աղբային վարկանիշ»՝ Ва1։ Ակնկալվում է, որ մոտ ապագայում Կիպրոսը կդառնա ԵՄ հաջորդ երկիրը, որ կդիմի միության իշխանությունների ֆինանսական աջակցությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում