ԱՄՀ անդամ երկրները ապրիլին խոստացել էին հիմնադրամի միջոցները ավելացնել մինչև $430 մլրդ՝ եվրոգոտու խնդրահարույց երկրներին օգնելու համար կազմակերպությանն ավելի լայն հնարավորություններ տալու նպատակով։
Ներկայում Բրազիլիան զգուշացնում է, որ հնարավոր է՝ ինքը նախատեսվածից ավելի քիչ միջոցներ տրամադրի, հաղորդում է Reuters-ը։
Հատկանշական է, որ հունիսի 18-19-ը Մեքսիկայի Լոս Քաբոս մունիցիպալիտետում կայանալիք G20 գագաթաժողովի օրակարգում կլինի եվրոպական պարտքային ճգնաժամը։
Բրազիլիան ակնարկել է, որ ինքը գագաթաժողովը կօգտագործի՝ ԱՄՀ-ում ձայնի իրավունքի մեծացման նպատակով։
«Մենք վշտացած ենք, քանի որ տեսնում ենք, որ երկրները, գիտակցելով հանդերձ, որ կկորցնեն իրենց ազդեցությունը, կողմ են քվոտաների պահպանմանը։ ԱՄՀ-ի լրացուցիչ միջոցների հարը դեռ անորոշ է։ Այն կարող է գերազանցել կամ զիջել $10 մլրդ-ը»,- Reuters-ին պարզաբանել է Բրազիլիայի կառավարության ներկայացուցիչը։
Civilnet











