Միջոցները հատկացվելու են ԱՄՀ-ի և Եվրամիության եռամյա ծրագրի շրջանակում, որը օգնություն է նախատեսում տնտեսական ճգնաժամի հետևանքով տուժած այս երկրի տնտեսության վերականգնման համար։
«Չնայած զգալի բարդություններին, որոնք երկիրը հարկադրված է վերապրել, Իռլանդիայի քաղաքականությունը շարունակում է մնալ կայուն և ուժեղ»,- ասված է ԱՄՀ-ի հայտարարությունում։ Բացի այդ՝ նշվում է, որ եվրոգոտու մյուս անդամների խնդիրների հետևանքով ծագած տուրբուլենտությունը հանգեցրել է պետական պարտատոմսերի տոկոսադրույքների բարձրացմանը, և ներկայում դրանք ավելի բարձր են, քան նախատեսվում էր ֆինանսական օգնության ծրագրի մեկնարկի ժամանակ։
Հիշեցնենք, որ 2010թ․ Իսպանիայի կառավարությունը համաձայնեցրել էր Իռլանդիային €85 մլրդ-ի օգնության տրամադրումը։ Միջոցները հատկացնում են ԵՄ-ն ու ԱՄՀ-ն՝ Դուբլինի՝ պետական ծախսերի կրճատման ծրագրի դիմաց։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ միջոցները փոխանցվում են եռամսյակային սկզբունքով։
Civilnet










