Որոշ գնահատականնների համաձայն՝ հույները երկրի խոշոր բանկերից օրական €500-800 մլն են հանում։
Ապրիլին Հունաստանում ներդրումների ընդհանուր գումարը կազմել է €166 մլրդ։
Խուճապի պատճառն առաջիկա խորհրդարանական ընտրություններն են, որոնց անցկացումը նախատեսված է կիրակի։
Հիշեցնենք, որ Եվրոպական կենտրոնական բանկը դադարեցրել է հունական մի շարք բանկերի հետ դրամավարկային գործարքները՝ անհաջող վերաֆինանսավորման պատճառով։ Միաժամանակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը դադարեցրել է համագործակցությունը Աթենքի ժամանակավոր կառավարության հետ՝ մինչև հունիսի 17-ի ընտրություններից հետո նոր կոալիցիայի ձևավորումը։
Մյուս կողմից՝ Հունաստանի գոյության համար անհրաժեշտ միջոցները կարող են սպառվել արդեն 2012թ․ հունիսին վերջին։ Աթենքի հետագա ճակատագիրը մեծապես կախված է միջազգային «եռյակի» (ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ) €130 մլրդ-ի վարկային ծրագրից։
Civilnet











